ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ՀԺԱՄ կուսակցության հայտարարությունը

ՀԺԱՄ կուսակցության հայտարարությունը
03.09.2018 | 18:44

Սիրելի Երևանցիներ


ՀԺԱՄ կուսակցությունը Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել: ՀԺԱՄ ավագանու թեկնածուների ցանկում ընդգրկված են գործարարներ, պետական համակարգի աշխատակիցներ, կուսակցականներ:
ՀԺԱՄ կուսակցությունը վերջին անգամ մասնակցել էր 2003թ-ի ԱԺ ընտրություններին՝ ստանալով ընտրողների շուրջ 4.8% քվե, որից Երևան քաղաքում՝ մոտ 20.000 ձայն: Հետագա տարիներին ՀԺԱՄ-ը չի մասնակցել համապետական ընտրությունների, քանի որ այն վերածվել էր հսկայածավալ ֆինանսական միջոցների մրցավազքի: Ընտրություններն ընթանում էին ոչ թե ծրագրի և գաղափարի մրցակցության հարթակում, այլ վարչական և ֆինանսական լծակների գործադրման: Նման պայմաններում ՀԺԱՄ-ը ընտրություններին մասնակցելու ո´չ ցանկություն ուներ, ո´չ հնարավորություն:


Հայաստանում առկա նոր իրողությունը հույս էր ներշնչել, որ այսուհետ ՀՀ-ում ընտրություններն ընթանալու էին առանց վարչական լծակների կիրառման և ֆինանսական խոշոր միջոցների անհրաժեշտության: Այդմ վստահ էինք, որ կարող ենք արժանապատիվ հանդես գալ Երևանու ավագանու ընտրություններին: Սակայն պարզվեց, որ վարչական լծակներ չկիրառելու մասին հավաստիացումները ճիշտ չէին, և մեր նախնական ցանկում ընդգրկված որոշ թեկնածուների «հորդորել» էին ձեռնպահ մնալ ընտրություններին մասնակցելուց:


Նշենք, որ անընդունելի ենք համարում դեռ չսկսված ընտրապայքարը «հեղափոխականների» և «հակահեղափոխականներ»,«հների» և «նորերի», «սևերի» և «սպիտակների» մրցավազքի վերածելու և հասարակությունը հակամարտող կողմերի վերածելու վտանգավոր փորձերը:
Ելնելով վերոգրյալից՝ հայտնում ենք, որ չենք մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին և ներկայացնում ենք ինքնաբացարկ:
Բարի երթ ենք մաղթում առաջադրված մյուս կուսակցություններին և դաշինքներին, հորդորում նրանց ձեռնպահ մնալ ամեն գնով հաղթելու մոլուցքից և «մեր դեմ խաղ չկա» վտանգավոր կարգախոսից:

ՀԺԱՄ վարչություն

Դիտվել է՝ 3256

Մեկնաբանություններ